«Սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է, Հայաստանը, մեր հողերը դավաճանած իշխանությունից է այս կինը». ցուցահանդեսում վիրավորեցին փոխնախարարին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է». փոխնախարարին վիրավորեցին ցուցահանդեսի ժամանակ

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն այսօր նկարիչների միությունում տհաճ իրավիճակում հայտնվեց։

Մինչ ցուցահանդեսի ժամանակ Yerkir.am-ը փորձում էր փոխնախարարից հարցազրույց վերցնել, նրանց մոտեցավ մշակույթի ոլորտից մի կին և ասաց․ «Դավաճանած իշխանության ներկայացուցիչ է այս կինը, Դուք հարցազրո՞ւյց եք վերցնում, ամոթ չե՞ք անում, ամաչե՛ք։

Սա՛ Հայաստանը, մեր հողերը, մեր կյանքը, մեր հաղթական ոգին դավաճանած իշխանության ներկայացուցիչ է։ Ձեր տեղը լինեմ, կհարգեմ իմ մասնագիտությունը եւ հարցազրույց չեմ վերցնի»։

#Մեդիապորտ