Շուշին թուրքին տվել են նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները․ Արփինե Հովհաննիսյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալ Գ.Բաղդասարյանը, ով այս ընթացքում աչքի է ընկել մեծամիտ ու ընդգծված անհարգալից պահվածքով այսօր շատ էր նեղվել ու հունից դուրս եկել այն մտքից, որ իրեն ասացին «Շուշին հանձնող»։

Նախ՝ շատ գովելի է, որ նա չվիճարկեց այն փաստը, որ Շուշին հանձնվել է, այլ ոչ ընկել, որ Շուշին թուրքին տվել են նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները։

Երկրորդ՝ Գեւորգը չի ուզում, որ իրեն ու էրատոյին կամ օմեգային նույն շարքում դասեն։ Նա ծառայում է նրանց, կատարում է նրանց քմահաճույքները, բայց ուզում է ածանցվել նրանցից՝ իբր՝ ես ինչ հանձնող, գնացեք հանձնողին ասեք։

Արփինե Հովհաննիսյան