Հայաստանում իշխանափոխության հիմնական կարգախոսը եղել է «հպարտ քաղաքացին»: Ավելի նվաստացած քաղաքացի ՀՀ-ն երբեք չի ունեցել իր պատմության մեջ: Ոչ միայն ՀՀ քաղաքացին, ամեն հայ՝ աշխարհում, որևէ տեղ:
Մոսկվայում ամաչում են, չեն կարողանում մի տեղ գնալ, որտեղ ադրբեջանցի են տեսնում,ամոթից մեռնում են: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մարդիկ մկան ծակն են փնտրում, որ չերևան: Այս ամենը սկսվեց նաև մեր նկատմամբ քրեական գործից: Եթե սա չենք հասկանում, ուրեմն այսպես նվաստացած էլ մնալու ենք»,-ասաց նա:
0Comments