Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է

Старше Эдды թելեգրամյան էջ
Live24.am-ը ներկայացնում է

Старше Эдды թելեգրամյան էջը գրում է.

«Կարսի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ: Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու է դա ոմանց վրդովմունքը կամ զարմանքն առաջացրել: Եթե դուք դիտում եք (ռուսական) Առաջին ալիքը կամ Россия-24-ը, ապա, այո, խաղաղությունն ու ազգամիջյան բարեկամությունը եկել են Ղարաբաղ, բայց եթե դիտարկեք իրողությունները, ապա գլխավոր շտաբն ամեն ինչ հիանալի հասկանում է: Անդրկովկասի հաջորդ պատերազմը կներառի հիմնական դերակատարներին, բայց՝ սահմանափակ զորամիավորումներ: Եվ հաջորդ պատերազմի նպատակները կլինեն՝ 3-րդ դաշտային բանակի ուժերով Թուրքիան արագ ռազմերթ կկատարի դեպի Երևան, իսկ Նախիջևանից՝ ադրբեջանական բանակի ուժերի կողմից հարված դեպի Ադրբեջանի հիմնական տարածք:

Ռուսաստանը, կարծում եմ, հակամարտության դեպքում նախատեսում է հզոր հարված հասցնել Կասպից ծովի ափին՝ Ապշերոնյան թերակղզի և Բաքու ելքով և դրանց արգելափակմամբ, հետագա առաջխաղացումով Կուր գետի հովտով`Արցախի Պաշտպանության բանակի և ՌԴ ՊՆ ստորաբաժանումներին միանալու համար:

Հետևաբար, միանգամայն տրամաբանական է, որ թուրքերը Կարսի շրջանում հարձակողական գործողություններ են այժմ մշակում: Հաջորդ համատեղ զորավարժությունները լինելու են Ադրբեջանի տարածքում՝ հենց ՌԴ ԶՈւ-ի ենթադրյալ հարձակման տարածքում: Նաև՝ առափնյա պաշտպանության, հակաօդային պաշտպանության ուժերի և հակադիվերսիոն գործողությունների մշակումը:

Առավելագույն խնդիրն է գործողություններ մշակել և բարձրացնել Ադրբեջանի զինված ուժերի ներուժը մի մակարդակի, երբ նրանք կկարողանան դիմակայել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հարձակմանը, քանի թուրքերը ջախջախում են Հայաստանի զինված ուժերը և գրավում Երևանը: Ցանկացած այլ դեպքում պատերազմը կդադարեցվի Բաքվի և Անկարայի համար շատ բարդ պայմաններում:

Այսինքն՝ եթե հայկական զինված ուժերը և Գյումրիի 102-րդ հենակետը ավելի երկար դիմանան, քան Ադրբեջանի զինված ուժերը, թուրքական կոալիցիայի համար հետագա ռազմական գործողությունները անիմաստ կլինեն: Եվ ստիպված կլինեն զինադադար կնքել`Մոսկվայի և նույնիսկ Երևանի պայմաններով... Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության համար իրադարձությունների այս զարգացումը նույնպես շատ դժվար կլինի: Հետևաբար, այժմ կարող է կիրառվել նորաձև պրոքսի-պատերազմ՝ երկու տերությունների զինված ուժերի անմիջական մասնակցությամբ, բայց առանց պատերազմ հայտարարելու»,– գրում է թելեգրամյան ալիքը։

Yerkir.am