Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին

Հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ հետևել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 11-րդ միջազգային մրցաշարի ընթացքին, որն անցկացվել է հունվարի 8-17-ը։

Հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, որը հնարավոր 9 միավորից վաստակել է 7 միավոր: Սերգեյ Լոբանովը և Լևոն Բաբուջյանը հավաքել են 6-ական միավոր և կիսել 2-3-րդ տեղերը։ Լրացուցիչ, ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Լոբանովը գրավել է երկրորդ տեղը:

Մրցաշարին մասնակցել են երիտասարդ տասը շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:

Անցկացվել են մրցաշարեր նաև մինչև 8, 10, 12, 14 և 18 տարիքային խմբերում։

ա