ԿԱՐԵՎՈՐ. ԱԱԾ-ականները հրաժարվել են կատարել քաղաքական հրահանգը

Հետպատերազմյան Հայաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հետպատերազմյան Հայաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ դեպքեր են եղել, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հրաժարվել են կատարել քաղաքական իշխանությունների հրահանգները։

Բանն այն է, որ հետպատերազմական լարված ներքաղաքակա իրավիճակը հանդարտեցնելու նպատակով ՀՀ հատուկ ծառայությանը հրահանգ է տրվել իշխանությունների ըմբոստ և ընդդիմության ներկայացուցիչների մասին առկա գաղտնի թղթապանակները վեր հանել ու «գործի դնել»։

Սակայն, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ականներն ասել են, թե սա այն հարցը չէ, որ պետք է գործի դրվեն թղթապանակները, և, ըստ էության, հրաժարվել են կատարել քաղաքական հրահանգը։ Ըստ էության, նրանք որոշել են այդպես վարվել հետպատերազմյան Հայաստանում կրքերը հանդարտեցնելու քողի տակ մրցակիցներին կամ պոտենցյալ վտանգավորներին չեզոքացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում