ՈՒՇԱԳՐԱՎ. Մոսկվան հերթական անգամ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում է

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին հոդվածում ստել է.

«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը երբեք չի տարել լոկ 7 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ մոռանալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։  

Այս մասին նշվում է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագախ․ Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ հարցերով հանձնակատար Իգոր Պոպովի տարածած հայտարարության մեջ՝ ի արձագանք  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածի։ 

«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է դիվանագետը։