Գլուխը պատովն է տալիս Նիկոլ Փաշինյանը, որ նման բան է ասում․ Շարմազանով

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հարցազրուց՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։

- Մարդիկ կարծում են՝ տվեցիք, որովհետեւ գիտեիք, թե ինչ է լինելու, եւ ձեր իշխանության ժամանակ էին տարածքների շուրջ համաձայնության եկել։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ղարաբաղյան խնդիրն այնպիսի կետի էիք հասցրել, որ այս ելքն անխուսափելի էր։

- Գլուխը պատովն է տալիս Նիկոլ Փաշինյանը, որ նման բան է ասում, ով որ նման բան է ասում՝ նույնպես։ Մեր իշխանության ժամանակ եղել է պատերազմ, 4 օր է տեւել, դրանից հետո ի հայտ են եկել Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը ծնկի է եկել Ալիեւի առաջ, մեր ժամանակ Ալիեւը չէր համարձակվում նման կերպ խոսել, ավելին՝ Պուտինն Ալիեւի վզից բռնած՝ բերեց եւ Սանկտ Պետերբուրգում հայտարարություն ստորագրել տվեց, դրանից հետո Ալիեւը հայտարարեց, որ իրեն փակ դռների հետեւում ճնշում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Մենք իրենց ժառանգել ենք ամբողջական Արցախ, ուժեղ բանակ, անվտանգ Հայաստան։ Ինքն Արցախի 75 տոկոսը տվեց թուրքին, Սյունիքից էլ է տարածքներ տալիս, տվել է հազարավոր զոհեր։

- Ասում են՝ որ բանակը չթալանեին, պատերազմում կհաղթեինք։

- Եթե բանակը թալանած լինեինք… մի հոգի բռնված չէ էդ թալանի համար։

- Դրան էլ բացատրություն ունեն՝ դատավորները ձեր նշանակածներն են․․․

- Ես էլ ասում եմ՝ իրենք են թալանել։ 130 միլիոն դոլար տվել ՍՈՒ-եր են առել՝ առանց հրթիռների, որոնցից որեւէ մեկը չի բարձրացել՝ պաշտպանելու Արցախի օդը, էն օդը, որը, ասում էին՝ ամբողջությամբ փակ է։

«Հրապարակ»