Մի վախեցեք․ Շարմազանով

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հարցազրուց՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։

- Կարծում եք՝ ովքեր Փաշինյանի հետ արտահերթի օրակարգով հանդիպել են, մանդատային գործարքի՞ են գնացել։

- Նախ, եկեք ֆիքսենք մի բան․ ովքեր որ հանդիպել են, գոնե 2 խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, հանդիպումից հետո հայտարարել են, որ դեմ են ընտրություններին, եւ այդ օրակարգով նրա հետ որեւէ քննարկում չեն ունեցել։

- Չեն էլ ասել՝ եթե ընտրություն լինի, կմասնակցեն, թե ոչ։

- Դրա համար էլ մենք ՀՀԿ-ն ենք, իրենք՝ ուրիշ կուսակցություն։ Մենք այս փուլում ասել ենք՝ Հայրենիքի փրկության շարժումը մինչեւ այս պահն այլ օրակարգ, քան Նիկոլի անցնցում հեռացումն է, չունի։

- Իսկ միասնական մասնակցությունն ավելի ճիշտ չէ՞, որովհետեւ կարող են մի քանիսը մասնակցել, իսկ նրանք, ովքեր կմերժեն, կհայտնվեն լուսանցքում։

- Մի վախեցեք, մենք լուսանցքում չենք մնա։ Եթե էս 3 տարում չենք մնացել, սրանից հետո էլ չենք մնա։ Մեր նպատակը պառլամենտում ամեն գնով հայտնվելը չէ, այլ հայրենիքն այս հողատուից ազատելն է։ Ովքեր կմասնակցեն, աստված իրենց հետ, թող գնան հողատուի հետ ընտրության։ Կարող է ինքը հրաժարական տա, իրենց թիմից մեկ այլ մարդ լինի, դա էլ կարելի է քննարկել, բայց կոնկրետ Նիկոլի վարչապետությամբ գնալ ընտրությունների՝ ինքնասպանություն է։

«Հրապարակ»