Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները վաղը գաղտնի հանդիպելու են՝ այս անգամ Տավուշում:
Այս մասին հայտնում է Mediaport-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հիշեցնենք, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևը գաղտնի հանդիպել էին նաև երկու օր առաջ՝ Նախիջևանի սահմանին և հանրությունը դրա մասին պաշտոնապես տեղեկացվեց միայն Mediaport-ի հրապարակումից հետո:
Հավելենք, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից հանձնել նաև Տավուշի մարզի 5 գյուղերը, որոնք, իբր, համարվել են սովետական Արդրբեջանի մաս:
Եվ հանդիպման օրակարգում նաև այդ հարցն է:
0Comments