Եղել է վիճաբանություն. սպանությունը տեղի է ունեցել Վեդիի քաղաքապետարանի շենքում. ինչպես են արկղի մեջ դրված դին դուրս բերել շենքից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր  ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչները, համագործակցելով Արարատի մարզի դատախազության դատախազ Արմեն Չիչոյանի հետ, տաք հետքերով բացահայտել են Արարատի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը:

Նշված սպանությունը բացահայտելու համար ստեղծվել էին մի քանի օպերատիվ քննչական խմբեր և ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են զարհուրելի սպանությունը: Նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանություն են բերման ենթարկվել Արարատի մարզի բնակիչներ, 61-ամյա Նորայր Ն.-ն, 17-ամյա Կ. Մ.-ն, 55-ամյա Տիգրան Պ.-ն, 17-ամյա Մ. Մ.-ն և 57-ամյա Ժորա Բ.-ն:

Ըստ կայքի՝ պարզվել է, որ հունվարի 5-ին նշված անձինք Վեդի քաղաքի Թումանյան 6 հասցեում գտնվող Վեդիի քաղաքապետարանի սենյակներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Վեդիի բնակիչ, 59-ամյա Պետրոս Ա.-ի հետ, որի ընթացքում վիճաբանությանը մասնակցող Նորայր Ն.-ն, Մարսել Մ.-ն, Կ. Մ.-ն և Ժորա Բ.-ն ոտքերով և ձեռքներին ընկած տարբեր առարկաներով ծեծի են ենթարկել Պետրոս Ա.-ին՝ պատճառելով նրան մահ:

Արդեն հունվարի 7-ին՝ գիշերը ժամը 23:30-ի սահմաններում, Կարեն Մ.-ն, Ն. Մ.-ի հետ միասին, վերջինիս հոր՝ 45-ամյա Տիգրան Մ.-ին պատկանող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով սպանվածի դին փայտե արկղով տեղափոխել են Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող Վեդիի Գոմերի մոտ, գցել այնտեղ ու հեռացել:

ա

 

ա