Օրվա խորհուրդը. հունվարի 4
Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների։
Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում։
Որովհետև եթե մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ եք և ոչ թե հարազատ որդի։
Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։ (Եբրայեցիներ 12.7-9):
0Comments