Ամանորին ի՞նչ նվեր կարելի է սպասել Կենդանակերպի նշաններից

Ժամանց
Live24.am-ը ներկայացնում է

ա

Cosmopolitan.ru-ն ներկայացնում է, թե ամանորյա ինչ նվեր կարելի է սպասել Կենդանակերպի տարբեր նշաններից:

Այծեղջյուր

Այծեղջյուրը երբեք գումար չի ծախսի, եթե հստակ չիմանա՝ ինչն է ձեզ հաճույք պատճառելու: Եթե չեք ցանկանում առանց նվերի մնալ, ներկայացրեք ձեր ցանկալի նվերների շորթ-լիստը:

Ջրհոս

Ջրհոսը վստահ է՝ լավագույն նվերն անիմաստ նվերն է, այնպես որ, սպասեք ոչ պետքական, բայց զվարճալի ինչ-որ բանի:

ա

Ձկներ

Ձկներն առեղծվածների սիրահարներ են: Նրանք համոզված են, որ նվերը պետք է գաղտնիք պարունակի իր մեջ, իսկ որ ավելի ցանկալի է՝ մի քանի գաղտնիք:

Խոյ

Ամանորը միակ տոնն է, որին Խոյերը նախապես են պատրաստվում: Նրանց նվերներն իսկապես կերջանկացնեն:

Ցուլ

Ցուլը երբեք էժան նվեր չի գնի: Նվերը պետք է առաջացնի վաու-էֆեկտ, վստահ է Ցուլը:

ա

Երկվորյակներ

Երկվորյակներն իրենց հարազատներին միշտ գնում են նվերներ, որոնք կցանկանային իրենք ստանալ: Այնպես որ, սպասեք անսպասելի նվերի:

Խեցգետին

Խեցգետինները միշտ գնում են իրենց համար շահավետ նվերներ՝ մեծ զեղչերի ժամանակ կամ մասնակցելով խաղարկություններին:

Առյուծ

Հայտնի չէ, թե Առյուծներն ինչպես են ընտրում նվերները, բայց նրանք այս հարցում լավագույնն են և միշտ գիտեն՝ ինչպես ուրախացնել սիրելիներին:

ա

Կույս

Կույսերը պրակտիկ են՝ ինչպես կյանքում, այնպես էլ՝ նվերներ ընտրելիս: Նրանք գնում են միայն պետքական նվերներ:

Կշեռք

Կշեռքները վստահ են, որ նվերի գլխավոր հատկությունը երջանկություն պարգևելն է: Իհարկե, Կույսերի պես, Կշեռքները պետքական նվեր կգնեն, բայց գեղեցիկ կփաթեթավորեն:

Կարիճ

Կարիճները շատ շռայլ են և պատրաստ են ամբողջ աշխատավարձը ծախսել նվերների վրա:

ա

Աղեղնավոր

Կենդանակերպի այս նշանը սիրում է նվիրել այն, ինչ հնարավոր է ուտել կամ խմել: Սպասեք շոկոլադի, սուրճի կամ մեկ շիշ վիսկիի: