Ցուլը Չինական զոդիակի երկրորդ հորիզոնականում է. Հորոսկոպում 12 կենդանիները հետևյալ կարգով են՝ Առնետ, Ցուլ, Վագր, Ճագար, Վիշապ, Օձ, Այծ, Աքաղաղ, Շուն և Խոզ:
Այս տարում ծնվածների բնութագիրը (բնավորության տիպիկ հատկություններ)
Ցուլերը հայտնի են իրենց ջանասիրությամբ, հուսալի անձնավորություններ են, ուժեղ են և հստակ ու հաստատուն իրենց որոշումներում:
Անկեղծ իրենց էությամբ ցուլերը մեծ հայրենասեր են, ամբիցիոզ են, հավատում են իդեալների: Այս տարում ծնվածների համար կարևոր և առաջնային են ավանդույթները, ընտանիքը և աշխատանքը: Ցուլերը կոնսերվատոր են:
Ցուլ տարում ծնված կանայք հավատարիմ են իրենց ամուսիններին, մեծ կարևորություն են տալիս իրենց երեխաների կրթությանը:
Նպատակասլացությունը, միշտ առաջ գնալու, աճելու ցանկությունը և մեծ համբերությունը օգնում են Ցուլերին քայլ առ քայլ հասնել իրենց առջև դրված նպատակներին: Նրանք կառչած չեն դիմացինի կարծիքից կամ իրենց շրջապատող միջավայրից. Ինչ-որ բան որոշելուց, ինչ-որ քայլի դիմելուց առաջ նրանք հստակ կգծեն նախօրոք պլան՝ ներառելով ամեն մի քայլ, մանրուք: Հենց այս է իրենց հաջողության գաղտնիքը:
Բացասական կողմերից է ոչ կոմունիկացիոն լինելը, Ցուլերի մոտ հեշտ չի ստացվում շփումը շրջապատի հետ, նրանք հաճախ կարծում են, որ չարժե ուրիշների հետ կիսվել սեփական մտքերով, նպատակներով: Ցուլերը համառ են, միշտ ընթանում են իրենց սեփական խելքով ու ճանապարհով:
Առողջության առումով նրանց կարելի է նախանձել:
Ցուլերը հաջողակ են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, դեղագործություն, մեխանիկա - մեքենաշինություն, գծագրություն, կերպարվեստ - արվեստ, քաղաքականություն, անշարժ գույք, դիզայն, նկարչություն, հյուսնություն:
Համատեղելիություն այլ համաստեղությունների հետ՝
Լավագույն զույգ կարող են կազմել - առնետների, կապիկների կամ աքաղաղների տարում ծնված անձնավորությունների հետ:
Նվազագույն համատեղելի են Վագրի, Վիշապի, Ձիու և Այծի համաստեղության անձնավորությունների հետ:
0Comments