Ռուս խաղաղապահների օգնությամբ՝ Դադիվանքում այսօր հարսանիք է տեղի ունեցել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Դադիվանքում այսօր հարսանիք է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը, մարտակերտցի Իրինա Գաբրիելյանն ու ստեփանակերտցի Արամ Բերդյանը դեկտեմբերի 27-ին պսակադրվել են Քարվաճառի շրջանում գտնվող վանական համալիրում:

«Նորապսակները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին, որ նրանք պաշտպանում են վանական համալիրը և այն բանի համար, որ իրենց բախտ է վիճակվել կատարվածից հետո պսակադրվել այդ սուրբ վայրում»,- ասվում է թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Քարվաճառի շրջանն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել նոյեմբերի 25-ին, իսկ եկեղեցու տարածքում վերահսկողություն են իրականացնում ռուս խաղաղապահները:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: