Իսկ ինչո՞ւ չվերականգնել ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնությունը: Այս մասին դեկտեմբերի 25-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովը:
Նրա խոսքով՝ սա քաղաքականություն չէ, եւ պետք չէ վախենալ արտաքին ինչ-որ արձագանքից, չնայած նշեց, որ այս գաղափարն ունի բիզնեսի լուրջ տարրեր:
«Հայաստանը, Վրաստանը եւ ընդհանրապես փոքր երկրները օբյեկտիվորեն չեն կարող ապահովել որակյալ ֆուտբոլային առաջնություն: Կարելի է թիմեր հրավիրել նաեւ Ուկրաինայից եւ Մերձբալթիկայից: Ի վերջո, սա առողջ կենսակերպ է»,- հավելեց նա:
0Comments