Հայկական զինված ուժերը պետք է հեռանան Արցախի ԱՄԲՈՂՋ տարածքից. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
«Կոմմերսանտ» պարբերականի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ հայկական զինված ուժերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից.«Հայտարարության օրիգինալը ռուսերեն լեզվով է և այնտեղ ամեն ինչ հստակ գրված է: Այն, ինչ ձեզ ասում են հայերը, դա միայն մեկնաբանություն է, իսկ մենք ուղիղ հղում ենք անում հայտարարության տեքստին»,- ասել է Աբդուլաևան:
Վերջինս նման հայտարարություն է արել` հակադարձելով հայկական կողմի այն դիրքորոշմանը, որ հայկական զորքերի` Արցախից հետ քաշումը վերաբերվում է միայն Լաչինի, Քարվաճառի և Աղդամի շրջաններին:
«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ` այս մասին հայկական կողմից խուսափում են հրապարակային որևէ մեկնաբանություն հնչեցնել:
Նկատենք, որ պարբերականի վերոնշյալ հրապարակումն արվել է դեռ երեկ: Անցել է ուղիղ մեկ օր, բայց Հայաստանի արտգործնախարարության կողմից որևէ արձագանք, հերքում կամ պարզաբանում չի տրվել առ այն, թե ինչու է Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը մեկնաբանում այնպես, որ հայկական զինված ուժերն, ըստ այդ կետի, պետք է դուրս բերվեն Արցախի ողջ տարածքից: @Mediaportը ստիպված է հապարակել միայն հակառակորդի տեսակետը, որովհետև հայկական տեսակետ պարզապես չկա:
Mediaport
0Comments