ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը բավարարեց Ալիևի ևս մեկ պահանջ՝ Հայաստանի ժողովրդի անվտանգության հաշվին

Լուրը հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը
Live24.am-ը ներկայացնում է

կապան

ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը բավարարեց Ալիևի ևս մեկ պահանջ. վաղը մինչ 17.00 Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն 

Լուրը հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», -  Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է  Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Հիշեցնենք, որ Mediaport-ն ավելի վաղ  գրել էր, որ թշնամին կրակ է արձակել Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ և  ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։ Ի հեճուկս ՀՀ իշխանությունների անհեթեթ հերքումների, լուրը ճիշտ էր։ Փաստորեն, Փաշինյանը թշնամու հերթական պահանջը բավարարեց՝ Հայաստանի ժողովրդի անվտանգության հաշվին։