«Իմ քայլի» պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մանդատը վայր է դնում՝ ՊԵԿ տեղափոխվելու համար

Կադրային

իմ քայլը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Այս մասին պատգամավորը հայտնել է իր էջում։

Նա մասնավորապես գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին»,- գրել է նա։