Ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել. Dejavu

Ոստիկանապետն անձամբ Փաշինյանին է զեկուցել և ըստ այդմ որոշել են, խնդրել չհրապարակայնացնել 2 օր

ոստիկանություն

Ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել: Այս մասին հայտնում է թելեգրամյան Dejavu ալիքը:

«Ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել: Միջին և բարձր օղակի սպաներ հրաժարականի դիմումներ են գրել, սակայն դիմումներին հրահանգված է այս պահին ընթացք չտալ և փորձել դրանք ամեն ձևով առկախված պահել: Ըստ տեղեկությունների Ոստիկանապետն անձամբ Փաշինյանին է զեկուցել և ըստ այդմ որոշել են, խնդրել չհրապարակայնացնել 2 օր»։