2 տասնյակից ավելի կրակոց Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ

Մանրամասներ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել Շոպրոնի փողոցում։  Դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:

Ոստիկաններն ու քննիչները դեպք վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 2 տասնյակից ավել պարկուճներ և ատրճանակից կրակված պարկուճներ:

Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, փայտե մահակ, որի վրա նույնպես առկա են արնանման հետքեր:

Կրակոցների արդյունքում վնասվածքի հետքեր են հայտնաբերվել նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի քարե պարսպի վրա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վնասվածքներով քաղաքացի կամ քաղաքացիներ ընդունվել են, թե ոչ:

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հդվածի և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության և քննչական բաժնում ստեղծվել է են օպերատիվ խմբեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։