Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի քարտուղար, գեներալ Ռամեզան Շարիֆը հայտարարել է, որ միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության ժամանակ կիրառվել է արբանյակի միջոցով կառավարվող էլեկտրոնային սարքավարում, հաղորդում է Tasnim-ը:
Ընդ որում՝ գեներալը դարձյալ մեղադրել է գիտնականի սպանության մեջ Իսրայելին՝ հայտարարելով, որ այդ գործողություններն անպատասխան չեն մնա:
Նա հավելել է, որ իսրայելական ռեժիմը «վերջին 70 տարվա ընթացքում սպանել է իսլամական պետությունների էլիտայի 2700 ներկայացուցիչ»:
Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ գիտնականը դարձել էր բազմակողմանի հարձակումների զոհ, երբ Աբսարդ քաղաքում մի քանի ահաբեկիչներ կազմակերպել էին պայթյուն եւ ոչ մեծ հրդեհ:
Tasnim-ը հաղորդում է հարձակվողների եւ գիտնականի անվտանգության պահապանների միջեւ բախումների մասին:
Ըստ հաղորդագրությունների՝ մարդասպանները պայթեցրել են մեկ ուրիշ ավտոմեքենա նախքան Ֆախրիզադեի մեքենայի ուղղությամբ կրակ բացելը: Դեպքի հետեւանքով զոհվել է մի քանի մարդ, որոնց ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ գիտնականի հետ գտնվել են նրա բարեկամները:
Հաղորդվում է, որ Ֆախրիզադեն միակ իրանցի գիտնականն էր, որին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեջբերել էր իր ծրագրում: Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ վերջին տարիներին նրան սպանելու մի քանի փորձերը պսակվել էին անհաջողությամբ:
Իրանը խոստացել է վրեժ լուծել իր գիտնականի մահվան համար եւ տեղի ունեցածում մեղադրել է Իսրայելին:
0Comments