Մեր Էլչիբեյն է. Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Էլչիբեյը պարգև էր մեզ համար, երբ Էլչիբեյին փոխեցին, ես տխրեցի այդ ընթացքում

նիկոլ

Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի, չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրեցին պատերազմը և երբեք չէր համարձակվի Ալիևը սկսեր պատերազմը, երբեք չէր համարձակվի, հիմա աքլորացել է, բայց հերը սաղ լիներ ականջը կքաշեր՝ կասեր՝ հանգիստ մնա: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն.

«Իրենք տեսնում են, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում ժամանակները՝ հակառակ պատկերով Ադրբեջանի էլչիբեյան ժամանակահատվածին, մեր Էլչիբեյն է: Էլչիբեյը պարգև էր մեզ համար, երբ Էլչիբեյին փոխեցին, ես տխրեցի այդ ընթացքում»:

Քոչարյանը նաև նշեց, որ թե լիներ էր, ապա չէինք պարտվի, քանի որ չէին անի այն կոպիտ սխալները, որոնք կանխորոշել են այս պատերազմի ելքը: