Mediaport տելեգրամյան ալիքի աղբյուրների տեղեկացմամբ՝ Արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը
Ըստ նույն ալիքի, նախարար Ռուստամ Բադասյանն ազատման դիմում է գրել, որին դեռևս ընթացք չի տրվել, քանի որ կառավարությունում փոխարինող չեն գտնում։ Կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում նախարար է նշանակվելու Արթուր Գոյունյանը։
Վերջինս 2017թ.- 2019թ. զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը։
2019թ. հուլիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:
0Comments