100 հազար դրամի համար եկել եք դավաճան եք պաշտպանու՞մ, ամոթ է, արա, ամոթ է․ Չախալյանը՝ ոստիկաններին

Մանրամասներ

1

Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության աշխատակիցների և «Կամք» նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանի միջև։

Չախալյանը դիմելով ոստիկաններին ասաց.«44 օր կանգնել եք  այնտեղ , հիմա եկել եք էս դավաճանի՞ն եք պաշտպանում։ Պարոնայք ոստիկաններ, դուք պիտի հիմա ամաչեիք, 100 հազար դրամի համար եկել եք դավաճան եք պաշտպանու՞մ, ամոթ է, արա, ամոթ է»։

«Հպարտ կանգնել եք, էդ ինչներովդ եք հպարտ, որ սաղ երկիրը կոտրվել է, դրանո՞վ եք հպարտ։ Ինքը մեզ նվաստացրել է ու դրա համար պիտի պատասխան տա, պիտի պատասխանատվություն կրի»,- ասաց Չախալյանը՝ հավելելով, որ նպատակ չի ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ լեզվակռիվ տալ, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ինքը տեսել է՝ ինչպես են ոստիկանները երեք քաղաքացու ասում,թե կառավարության շենքի այս հատվածում մի կանգնեք։ Չախալյանը նշեց նաեւ, որ իրականում կառավարության շենքի մոտ էր եկել հացադուլ հայտարարած Արշակ Զաքարյանին աջակցելու։