Մի շաբաթ էլ «հարայհրոցի» կլինի, ու հետո նոր կսկսեն լուրջ գործընթացները

Այսօրվանից Փաշինյանի հրաժարականը պահանջելը հեշտացավ, քանի որ կապիտուլացիոն պայմանագրի կետերը չեղարկելու խոստում տալու կարիք էլ չկա. Սմբատ Գոգյան

նիկոլ

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօրվանից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելը հեշտացավ, քանի որ կապիտուլացիոն պայմանագրի կետերը չեղարկելու խոստում տալու կարիք էլ չկա։

«Հրաժարական պահանջող ոչ մի ուժ այս հարցում լուրջ ասելիք չուներ: Նույն կերպ քարոզարշավների ժամանակ Արցախի հարցը, որը Հայաստանի համար ամենակարևոր հարցն է, գրեթե բոլորի կողմից շրջանցվում էր»,- գրել է Գոգյանը և հավելել, որ մի շաբաթ էլ, իր բնորոշմամբ, «հարայհրոցի» կլինի ու հետո նոր կսկսեն լուրջ գործընթացները։

«Որքան շուտ լրջանանք, այնքան քիչ անլուծելի կլինեն խնդիրները»,- գրել է նա։