Մենք պատրաստվում ենք ինքնապաշտպանության․ Մեղրիի համայնքապետ

Մանրամասներ

1

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքն (կենտրոնը՝ Մեղրի քաղաք) ընդգրկում է Մեղրի, Ագարակ քաղաքները, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն գյուղերը։

«Հրապարակը» զրուցել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի հետ, որը նույնպես անմիջական մասնակցություն է ունեցել այս պատերազմին և վիրավորվել է թուրքական «TR 107» ռեակտիվ կայանքից արձակված հրթիռի բեկորներից։

-Թե՛ արտաքին վտանգները, մարտահրավերները, թե՛ ներքին քաղաքական գործընթացները հաշվի առնելով՝ ինչի՞ եք նախապատրաստվում, Մեղրիում ի՞նչ իրավիճակ է։

-Գիտե՞ք, Մեղրին արդեն երեք կողմից սահման ունի․ մեկն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, մյուսը՝ Նախիջևանը, մյուս կողմը, ասեցի արդեն, Ադրբեջանի Հանրապետությունը, իմ կարծիքով՝ ճիշտ կլինի Մեղրիի համայնքը, ժողովուրդն էլ, համայնքապետարանն էլ, տեղական իշխանությունն էլ բացի օրվա խնդիրներից ուրիշ բանի մասին չմտածեն, որովհետև այնքան շատ են այդ խնդիրները։ Իսկ անհանգստությունը, Դուք ինչքա՞ն եք անհանգստացած, մայրաքաղաքում ինչքա՞ն են անհանգստացած, մի քանի անգամ ավելի մեզ մոտ է անհանգստությունը։ Առօրյան այդքան շատ չի թողնում, որ շեղվենք․ մենք պատրաստվում ենք ինքնապաշտպանության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ