Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Աշոտյան

Սա ազգային անվտանգության հարց է

աշոտյան

Ազգային նվաստացումից հետո անցնող օրերում ի հայտ են գալիս նորանոր հարցեր, հանգամանքներ, անհասկանալի երեւույթներ, թե ինչպես ստացվեց, որ այսպես ստացվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատերը տեսնում են, որ պատերազմի հատունացման եւ պատերազմի նման ընթացքի եւ խայտառակ ելքի հետ կապված առկա են տեղեկություններ եւ վերլուծություններ, որոնք կասկած են հարուցում ինչ-որ ստվերային գործարքների մասին։

Առկա՞ է արդյոք պետական դավաճանություն իրավական տեսակետից, թե՞ սա դավաճանության բարոյական կոնտեքստի շրջանակում դավադիր տհասություն էր՝ պետք է պարզվի ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում, անմիջապես իշխանափոխությունից հետո։

Մինչ այդ, սակայն, պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում, իսկ նրա գործադիր եւ օրենսդիր իշխանության ներհայացուցիչներին զրկել պետական գործադիր եւ ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ մինչեւ պատերազմական հանգամանքների լիարժեք ուսումնասիրումը։

Սա ազգային անվտանգության հարց է։