Այսօր գրեթե չկա քաղաքական ուժ, որը չի պահանջում վարչապետի հրաժարականը, իսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Դրանք պետք է կայանան առաջիկա ամիսներին։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, նոր ընտրություններով հետպատերազմյան մթնոլորտը կլիցքաթափվի, կհայտարարի, որ կատարում է ընդդիմադիրների պահանջը։
Սակայն այստեղ կա մի «բայց»․ ընդդիմության առաջարկած «ճանապարհային քարտեզի» համաձայն, Փաշինյանը հրաժարական է տալիս, վարչապետի պաշտոնում նշանակվում է քաղաքական դաշտի կոնսենսուսային թեկնածու, ընդ որում՝ այնպիսի մարդ, ով չպետք է հավակնի մասնակցել արտահերթ ընտրություններին, որպեսզի ստեղծված լարված իրավիճակում կարողանա դառնալ ազատ, արդար ընտրությունների արբիտր։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ներքո անցկացվելիք ընտրություններն արդեն իսկ ենթադրում են վարչական լծակի օգտագործում, անհավասար պայմաններ եւ արդյունքում կանխատեսելի ընտրություն՝ իշխանության հաղթանակով։
Եթե նույնիսկ ընդունենք, որ Փաշինյանն իշխանական լծակները չի օգտագործի ընտրապայքարում, միեւնույն է՝ իներցիայով, վախով պայմանավորված՝ պետական աշխատողները քվեարկելու են օրվա իշխանության օգտին։
Հենց այս պատճառով էլ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ մի քանի ամիս էլ ձգելու եւ իր վարչապետությամբ ընտրություններ անցկացնելու համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments