Դե, այսօրվանից կարող եք աշխարհին և իրար պատմել, թե ինչպես շնորհիվ մեծ և անիծյալ հողատուի հայերն առանց մեկ կրակոցի դուրս եկան «Չինաստանից»…

Հիշում էք, չէ՞, որ հայավարի, հպարտությամբ ու մի քիչ լոպազացած, Լաչինի ազատագրման հետ կապված մի պատմություն էինք պատմում իրար և օտարներին, թե ինչպես ֆրանսերեն թարգմանությամբ ստացվել էր, որ հայերը գրավել են Չինաստանը

աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշում էք, չէ՞, որ հայավարի, հպարտությամբ ու մի քիչ լոպազացած, Լաչինի ազատագրման հետ կապված մի պատմություն էինք պատմում իրար և օտարներին, թե ինչպես ֆրանսերեն թարգմանությամբ ստացվել էր, որ հայերը գրավել են Չինաստանը ( «Hier l’armée de l’Arménie a occupée la Chine» )։

Հիշու՞մ եք, չէ՞։ Հավես էր, չէ՞։ Հպարտ էիք, չէ՞։

Դե, այսօրվանից կարող եք աշխարհին և իրար պատմել, թե ինչպես շնորհիվ մեծ և անիծյալ հողատուի հայերն առանց մեկ կրակոցի դուրս եկան «Չինաստանից»…

#հողատու #չես_մարսելու»: