Հայտնի է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականի պատճառը

Լուրեր են շրջանառվում՝ հայկական կողմին ստիպում են հետ քաշվել նաև Կուբաթլուի և Զանգելանի շրջանների այն հատվածներից, որոնք մինչև այժմ գտնվում են մեր վերահսկողության ներքո

հունան

Քիչ առաջ իրավաբան, Ազգային օրակարգի խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ լուրեր են շրջանառվում՝ հայկական կողմին ստիպում են հետ քաշվել նաև Կուբաթլուի և Զանգելանի շրջանների այն հատվածներից, որոնք մինչև այժմ գտնվում են մեր վերահսկողության ներքո։

«Արդյունքում՝ Կապանի օդանավակայանը, Մեղրիի որոշ գյուղեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի և Կուբաթլուի շրջանի միջակայքում կարևորագույն բարձունքներ ու դիրքեր կարող են հայտնվել թշնամու ձեռքում։ Ակնհայտ է, որ այս իմպոտենտների իշխանությունը չի պատրաստվում ըմբոստանալ սրա դեմ»,- նշել էր իրավաբանը:

168.am-ի տեղեկություններով՝ հենց սա է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականի պատճառը: Փաստորեն վերջինիս հասկացրել են, որ կա որոշում, և ինքը ոչինչ անել չի կարող: