Որևէ երկրի ղեկավար չի մեկնելու ՌԴ. Փաշինյանի մամուլի խոսնակ

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ կառավարության նախագահ Միշուստինի հետ, որի ժամանակ տեղեկացրել է, որ համաճարակային իրավիճակից ելնելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա հեռավար եղանակով

նիկոլ

Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին հարցրինք՝ ի վերջո Փաշինյանը մեկնելո՞ւ է Ռուսաստանի դաշնություն, թե՞ ոչ, պատասխանեց․

«Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ կառավարության նախագահ Միշուստինի հետ, որի ժամանակ տեղեկացրել է, որ համաճարակային իրավիճակից ելնելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա հեռավար եղանակով»։

Այսինքն՝ որևէ երկրի ղեկավար չի՞ մեկնելու ՌԴ՝ հարցրինք Գևորգյանին, պատասխանեց․ «Որևէ երկրի ղեկավար չի մեկնելու ՌԴ»։