«Արցախը հանձնած դավաճանի հետ» պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել. մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը

Փաշինյանն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին, քանի որ դատավորները մասսայաբար հրաժարվում են կատարել իշխանությունից եկող քաղաքական պատվերները

դատավոր

Մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրենց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ»։

Այս մասին հայտնում է Mediaport-ը:

«Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հանդիպման առաջարկը մերժած դատավորների թվում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։

Ավելի վաղը հայտնել էինք, որ Փաշինյանն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին, քանի որ դատավորները մասսայաբար հրաժարվում են կատարել իշխանությունից եկող քաղաքական պատվերները՝ խուսափելու համար այդ արարքների համար նախատեսվող պատասխանատվությունից»։