Նիկոլ, եկել է «վեշերդ» հավաքելու ժամանակը․ Էդուարդ Շարմազանով

Քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ հողատու ես, սուտասան ու քաղաքական դիակ

շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանին առաջարկել է խնդրել Վլադիմիր Պուտինին, որպեսզի կանգնեցվի պատերազմը, բայց Փաշինյանը դա չի արել ու շարունակել է ժողովրդից թաքցնել իրականությունը։

Գրառումը՝ ստորև․

«Դեռեւս հոկտեմբերի 12-ին, կրկնում եմ հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։

Ավելին. ասել եմ, որ այսօրվա զինադադարի առաջարկը վաղը կարող է չլինել եւ պատերազմը շարունակվելու դեւպքում հնարավոր են նոր մարդկային ու տարածքային կորուստներ։

Բայց նա դա չի արել ու շարունակել է ժողովրդից թաքցնել իրականությունն ու ասել թե հաղթում ենք։

Հոկտեմբերի 19-20-ին մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, որը Պուտինի համար «անհասկանալի» է եղել։

Իսկ այսօր լկտիաբար ստում է թե Պուտինը իր պատասխանը «տրամաբանական» է համարել։

Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը հողատուն խոսել է բացառապես 7 շրջաններից.ոչ Հադրութի եւ ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։

Նիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է,որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես։

Եկել է «վեշերդ հավաքելու» ժամանակը»։