Թող մեր տղերքը հետ գան, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռուբեն Մխիթարյան

Մանրամասներ

Թող մեր տղերքը հետ գան, սրանք թող չգնան դեռ, հետո կլուծենք սրանց հարցերը: Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, Ազնավուրի հրապարակում մտավորականների ակցիայի ժամանակ ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

«Եթե մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք դեսպանատների մոտ, ապա իմ գյումրեցի ընեկներին էլ եմ կոչ անում գալ Երևան, մասնակցել դրան, այդ դեսպանատները Երևանում են: Կա 10 դեսպանատուն, որտեղ պետք է գնանք, պատրաստ պետք է լինենք չհոգնելու, առանց ջղայնանալու անենք այն գործը, որն իրոք ամենակարևորն է: Մեր արածի մեջ չկա ոչ մի քաղաքական ենթատեքստ, կա մեկ շատ կարևոր բան՝ մեր գերի ընկած տղերքի, զոհվածների ծնողները և այն ծնողները, որոնք իրենց երեխաների դիերին են այսօր սպասում, պետք է իմանան, որ միայնակ չեն մնացել մեր իշխանության հետ, այն իշխանության հետ, որն այսօր բացարձակ ոչ մի բան չի անում»,- հայտարարեց Մխիթարյանը: