Նիկոլ Փաշինյանը տառապում է շիզոֆրենիայով՝ մեծամոլական զառանցանքներ ու հետապնդման մանիա. պետք է միջազգային դատական հոգեբույժների հանձնաժողով կազմվի

Թող փորձաքննության ենթարկեն. այդ պայմաններում չի կարող լիազորություններն իրականացնել. Կիմ Բալայան

կիմ

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Սահմանադրական կարգը տապալելու համար քրեական գործ հարուցելու պահանջով հացադուլի նստած ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը շարունակում է իր պայքարը: Նրան համոզում են դադարեցնել հացադուլը, քանի որ բժշկական կոնսիլիումը եզրակացություն ունի վերջինիս առողջական վիճակի մասով:

Բալայանը չի պատրաստվում նահանջել: Այսօր նա հայտնեց, որ իր պահանջի մասով որևէ բան չի արվել, արդյունք չկա. «Այսօր էլ դիմել եմ ՀՀ նախագահին, ինքն է պետության գլուխը, չպետք է անգործություն դրսևորի: Նա թող կազմակերպի միջազգային դատական հոգեբույժների հանձնաժողով ու փորձաքննության ենթարկեն այդ մարդուն:

Ես կասկած չունեմ, որ ինքն առնվազն շիզոֆրենիայի երկու բանով տառապում է՝ մեծամոլական զառանցանքներ ու հետապնդման մանիա: Թող փորձաքննության ենթարկեն: Այդ պայմաններում չի կարող լիազորություններն իրականացնել: Այս ազգը փրկելու այլ եղանակ ունե՞նք: Եթե մի ժամ առաջ կարողանանք խնդիրը լուծել, կկարողանանք դեռ ահագին բաներ փրկել»:

Բալայանը հայտարարեց, որ ստորագրված փաստաթղթում Նիկոլ Փաշինյանը կարող էր գերիների վերաբերյալ հարց մտցնել, սակայն չի արել. «Այս մարդը թքած ունի մեր ազգաբնակչության, այն զոհերի վրա, որ մենք տվել ենք: Ես չգիտեմ ինչ բառերով արտահայտվեմ»: