Թաղավարդի մեր պաշտպանները ամուր են. «Շուտ թե ուշ այդ հողերը լինելու են մերը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թշնամին մեր դիրքրից մի քանի տասնյակ մետրի վրա է, դիրքավորվել են ձորակում, նրանց շարժը տեսանելի է, ձայները՝ լսելի

Թաղավարտի շրջանի պաշտպաններն այսօր ոչ միայն հսկում են ձորակի անվտանգությունը, այլեւ վտանգելով կյանքը ձգտում են նոր ու հարմար բնագծեր զբաղեցնել, որպեսզ գյուղացին իրեն ավելի ապահով զգա իր պապենական հողում:

«Դրոշը տարել դրել ենք, երեկոյան գնացել մի փոս ենք քանդել:

Թաղավարտն ամբողջությամբ գրավելու համար թշնամին անգամ օրը մի քանի անգամ հարձակումներ էր նախաձեռնել, սակայն մեր տղաների համարձակ ու գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդի բոլոր գործողությունները ձախողվել են: Նրանց կրած վնասներն այստեղ մեծ էին՝ թե զինտեխնիկայի, թե մարդկային կորուստների առումով: Գյուղի պաշտպանությունը կազմակերպողներից Նորայր Մուսայելյանը պատերազմի օրերին այս դիրքում հաճախ էր հայտնվում:

«Այս դիրքի վրա վերեւից տանկ էլ է հարձակվել: Տանկը առաջացավ, հետեւակը հետեւից չկարողացավ առաջանալ, որովհետեւ տարբեր կողմերից կրակ բացվեց հետեւակի վրա: Տանկը եկավ, որ պտտվի գնա, խփվեց»,-ասում է Մուսայելյանը:

Թշնամին մեր դիրքրից մի քանի տասնյակ մետրի վրա է, դիրքավորվել են ձորակում, նրանց շարժը տեսանելի է, ձայները՝ լսելի:

Փոխգնդապետ Նարեկ Պետրոսյանը նշել է. «Հիմնականում հրադադարի ռեժիմը պահպանվում է: Իհարկե, լինում են որոշ բացառություններ հակառակորդի կողմից, հրադադարի խախտումներ հրաձգային զինատեսակներից ու անհասցե»:

Այսօրվա դրությամբ Թաղավարտի մի մասը թշնամու վերահսկողության տակ է, գյուղի վերին հատվածն են զբաղեցրել, բայց դա ժամանակավոր երեւույթ է, համոզված են դիրքապահները:

«Քանի որ սա մեր պատմական հողերն ու գյուղերն է, շուտ թե ուշ լինելու է մերը: Հիմա էլ արդեն գյուղում կան երեխաներ, կանայք, Մնացածն էլ հետ են գալու, բնակվելու են: Այս գյուղը անցնելու է իր առօրյա ռեժիմին, ինչպես եղել է 3-4 ամիս առաջ: Հուսով ենք, որ ռանց պատերազմի իրենք հետ են շպրտվելու եւ այն տարածքը, որ եղել է մերը, էլի լինելու է»,-ասում է Նարեկ Պետրոսյանը: