Հավաքների ազատության արգելքն այլեւս վերացված է. Արթուր Ղազինյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՀՀ վարչական դատարանն այսօր բավարարել է Արթուր Ղազինյանի, Արծվիկ Մինասյանի եւ Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը՝ հավաքների ազատության արգելքը վերացնելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։

«Հավաքների ազատության արգելքն այլեւս վերացված է։

Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր  Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի եւ Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի եւ 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը»,- գրել է Ղազինյանը։