Մոսկվան կոչ է անում չքաղաքականացնել Ղարաբաղյան իրադրության հետ կապված հումանիտար հարցերը

Զախարովան հորդորել է անհապաղ կերպով ձեռնամուխ լինել հումանիտար աշխատանքներում ներգրավման, որի կարիքը կա՝ հումանիտար սուր իրավիճակում

զախարովա

Մոսկվան կոչ է անում Ղարաբաղյան իրադրության հետ կապված ներգրավված բոլոր կողմերին հումանիտար հարցերը չքաղաքականացնել։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նաեւ հորդորել է անհապաղ կերպով ձեռնամուխ լինել հումանիտար աշխատանքներում ներգրավման, որի կարիքը կա՝ հումանիտար սուր իրավիճակում։

Այդ ներգրավվածությունը Զախարովան համարում է կարեւոր ներդրում մշակութային կոթողների եւ կրոնական սրբավայրերի պահպանման, միջդավանական եւ միջէթնիկ հաշտության եւ համաձայնության գոյացման գործում։