Պատերազմի յուրաքանչյուր օր զոհվել է առնվազն 100 զինվոր

Փաշինյանը սեփական բարոյականության հետ գործարքում հանդես է եկել դասական խաբեբայի դերում

1

Հայաստանի ամենառազմավարական ամենադաշնակցի ամենաղեկավարի հաղորդած տեղեկատվությամբ, Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է պատերազմը դադարեցնել հոկտեմբերի 19-20-ին, կապիտուլյացիոն պայմանագրի կնքումից 20 օր առաջ։ Այս տեղեկատվությունը չի հերքվել որևէ հպարտ քայլարարի կողմից, հետևաբար՝ ստույգ է այնպես ու այնքան, որքան արցախցի թիվ մեկ գործարարի հայտնած տեղեկույթն այն մասին, որ պատերազմի յուրաքանչյուր օր զոհվել է առնվազն 100 զինվոր։ Այսինքն՝ պատերազմը ոչ թե հոկտեմբերի 19-ին, այլ նոյեմբերի 9-ին դադարեցնելու որոշումն արժեցել է առնվազն 2000 զոհ։

Սա Նիկոլ Փաշինյանի որոշումների բարոյականության գնահատման ցուցանիշն է՝ արտահայտված 2000 անուն-ազգանուն ունեցող քաղաքացիների կյանքով։

Նիկոլ Փաշինյանը քաղաքական օլիմպոսին հասել է «մեկ մարդու» գործոնի մանիպուլյացիայով։ Արդեն օլիմպոսի գագաթին «մեկ մարդը» նրա համար դարձել է վիճակագրական ցուցանիշ, որով չափվում է նրա այս կամ այն որոշման բարոյականությունը։ Նիկոլ Փաշինյանը ևս ու առավել ևս սեփական բարոյականության հետ գործարքում հանդես է եկել դասական խաբեբայի դերում՝ ոչ թե պահպանելով գործարքի պայմանները, այլ ոչնչացնելով գործարքի հակառակ կողմին՝ սեփական բարոյականությանը։ Իշխանության ներկայացուցիչները՝ անհատապես, և իշխանությունը՝ հավաքականորեն գնացել է այդ գործարքին, որից հետո դրա հեղինակներն ընդունակ են ամենայնի։

Հարություն Ավետիսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում