Ավելի մեծ արhավիրքն արդեն Հայաստանի սահմանին է սպասվում․ Հրատապ պետք է ստեղծել մասնագիտական անկախ հանձնաժողով․ պահեսատոզորի գնդապետ

Թուրքիան շոուի համար չէ Նախիջևանի սահման զորախումբ ուղարկել, պետք է պատրաստվել պատերազմի
Live24.am-ը ներկայացնում է

Հրատապ պետք է ստեղծել մասնագիտական անկախ հանձնաժողով, որը հստակ գնահատական կտա պատերազմում պարտվելու պատճառների վերաբերյալ, իրավիճակը պետք է ճիշտ գնահատել ավելի մեծ արhավիրքն արդեն Հայաստանի սահմանին է սպասվում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պահեսատոզորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Նրա խոսքով՝ Թուրքիան Նախիջևանում բավականին մեծ զորակազմ շոուի համար չի ուղարկել: Ռազմական փորձագետը նաև նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օրեր առաջ ներկայացրած ճանապարհային քարտեզը, որով 6 ամսյա գործողություններ են ներկայացվում, սկզբունքորեն չկար դրված խնդիր, որով ռազմաքաղաքական ղեկավարությունն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի։

«Արցախի շրջանները հանձնելուց հետո, կարծում եք Հայաստանի ուղղությամբ բարձարդիր գոտիներում գալու են ձևի համար կանգնեն: Հանձնաժողովը կրկնում եմ՝ հիմա պետք է ստեղծել: Անդամների մեծ մասը պետք է բարձր որակավորում ունեցող զինվորականներ լինեն, օրինակ կարող են հրավիրվել նաև Նորատ Տեր-Գրգորյանցին, Արկադի Տեր-Թադևոսյանին և այլոց, ովքեր քաղաքականացված չեն, ճանպարհ են անցել: Նույն զենքի ձեռքբերումների հետ կապված էլ պետք է հասկանալ՝ ինչ առաջնահերթություն է տրվել, ինչի է փոխվել:

Այդ ժամանակ գուցե նաև հասկանանք, որ ռազմական ոլորտի պատասխանատուների որոշումները վերանայվել են քաղաքական որոշումների հիման վրա: Մովսես Հակոբյանի յուրաքանչյուր ասածին շատ ավելի լուրջ պետք է նայել, քան քարոզչական դաշտում ասել, որ ինքը ճիշտ բաներ չի ասում, հետո էլ ասել, թե դրանց մեջ գաղտնիք է պարունակում: Այս ամենը, եթե ավելի խիստ չգնահատենք, ժպիտ է առաջացնում: Մովսես Հակոբյանը հասկանում է՝ ինչն է պետական, ռազմական գաղնիքը, դեռ բաներ կա, որ չի էլ ասել»,-ասաց նա:

Հայկ Նահապետյանի խոսքով՝ պետք է հասկանալ կառավարման հետ կապված ինչ խնդիրներ են եղել՝ զորքերի վատ կառավարումից մինչև զորքերի բարոյահոգեբանական վիճակ, սխալ հրամաններ, ռազմաքաղաքական ղեկավարության մոտ առաջացած խուճապ:

«Ես կրկնում եմ՝ ավելի քան վստահ եմ՝ հաճախ քաղաքական որոշմամբ վետո է դրվել ռազմական ղեկավարության որոշումների վրա, ինչի իրավունքը չկար»,-ասաց նա:

Հայկ Նահապետյանը կարծում է, որ հասարակության այսօրվա ընկալումները, իշխանություններին որոշ դեպքերում արդարացնելը  մեզ համար սպառնալիք են:

«Երբ ՀՀ և ԱՀ քաղաքացիները իրավիճակը համարժեք չեն կարողանում գնահատել, ապա ունենում ենք այն, ինչ ունենք, ինչ եք կարծում պատերազմող Արցախում քաղաքացին ինչ մասնագիտության տեր նախագահ պիտի ընտրեին, գործարարի, թե հաղթնակած բանակի զինվորականի: Մենք կորուստներով հատուցում ենք մեր  կատարած բազում սխալների համար: Նույնը ՀՀ-ի պարագայում, պատերազմող երկրում իրավունք ունե՞ր ՀՀ քաղաքացին բանկում չծառայած, թերուս լրագրողին դարձնել վարչապետ: Հիմա քաղում ենք այն դառը պտուղները, որ 2018թ-ին Հայաստանում ցանեցինք, 2020 թ-ի մարտին էլ Արցախում: Մենք պետք է շատ-շատ դասեր քաղենք»,-ասաց նա:

Ռազմական փորձագետը նշեց, չնայած նրան, որ պարտության պատասխանտվությանը նաև բանակի ուսերին է, ինքնանպատակ չպետք է քննադատել, հիմա այն պետք է հզորացնել, ինչը կարող է  արվել առկա  խնդիրները  ճիշտ  գնահատելու, վերացնելու դեպքում:

1