Գագիկ Սողոմոնյան անունով օգտատերը սպառնում է Հայկ և Նաիրի Սարգսյաններին․ պատգամավորը դիմել է ոստիկանապետին

Մանրամասներ

1

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանին է դիմել Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նա հայտնել է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Գագիկ Սողոմոնյան անունով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու, հաշվերհարդարի հրապարակային կոչեր տարածելու, այդ թվում՝ իր և իր եղբոր, վարչապետի օգնական Նաիրի Սագսյանի նկատմամբ սպառնալիքներ ստանալու մասին: