Հայկական երկու պետությունների ղեկավարներն արդեն միմյանց երեսի չեն կարող նայել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դու պիտի գնաս, Նիկո՛լ, քեզ էլ խղճա, դժբախտացած ժողովրդին էլ, մեր կործանվող հայրենիքն էլ, գնա՛

1

Խղճուկ տեսարան... Ժամանակին ճիշտ այս նույն դիրքով Ալիևի կողքն էր նստած Նիկոլը: Հիմա հայկական երկու պետությունների ղեկավարներն արդեն միմյանց երեսի էլ չեն կարող նայել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Պատասխանատվությունն անխուսափելի է, Նիկոլ: Չես կարող մարսել այս դավաճանությունը: Մի պահ պատկերացրու, որ դիմացինդ Արայիկ Հարությունյանը չէ:

Պատկերացրու Արցախի հայրենազրկված ու որդեկորույս մայր է այդտեղ նստած: Ի՞նչ պիտի անեիր, նորից հիմար տեքստե՞րդ արտասանեիր ճանապարհային քարտեզի մասին:

Պատկերացրու որբացած երեխա է դիմացինդ կամ այրիացած կին... Ի՞նչ պիտի խոսեիր, դավաճան, ի՞նչ:

Դու պիտի գնաս, Նիկոլ: Քեզ էլ խղճա, դժբախտացած ժողովրդին էլ, մեր կործանվող Հայրենիքն էլ: Գնա՛»,-գրել է քաղաքագետը: