Վաղը բոլորդ նախկին եք լինելու և ապագա սերնդին պատասխան ունեք տալու. ոստիկանության գնդապետ

Մոռացել եք, որ նակին ու ներկայից բացի կա նաև ապագա: Վերջ տվեք նախկին, ներկա խաղերից, մտածեք ապագայի մասին:

մնացական

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախկին, ներկա……Նախկինը էս չարեց, դրա համար մենք ձախողեցինք: Մենք էս արեցինք, նախկինը չարեց: Նախկինը լափեց, մենք չմարսեցինք: Եվ այլն…
Մոռացել եք, որ նակին ու ներկայից բացի կա նաև ապագա: Վերջ տվեք նախկին, ներկա խաղերից, մտածեք ապագայի մասին:
Ու միշտ հիշեք. վաղը բոլորդ նախկին եք լինելու և ապագա սերնդին պատասխան ունեք տալու»: