Նիկոլի դեպքում այդ շանսը չկա

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը մեզ մոտեցնում են ավելի մեծ ողբերգության, որովհետև նա ոչ միայն ունակ չի բանակցելու, այլ նա արդեն իսկ իրեն սպառել է, ամբողջությամբ հեղինակազրկվել և դուրս մնացել գործընթացներից

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իշխանությունը վերջին մանիպուլյացիոն ճիգերն է գործադրում մարդկանց համոզելու, թե ովքեր այսօր պայքարում են Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, նպատակ ունեն վերսկսել ռազմական գործողությունները:

Հասկանալի է, որ այս մանյովրը որոշակի ազդեցություն ունի այն մարդկանց վրա, ում տղաները տարբեր կարգավիճակներով ծառայության մեջ են՝ ժամկետայիններ, սպաներ, պայմանագրայիններ, ինչու չէ՝ նաև պահեստազորայինների և կամավորականների դեպքում:

Հիշեցնեմ, որ մենք տեսել ենք եռակողմ հայտարարությունը, բայց չենք տեսել դրա իրականացման մեխանիզմները, խնդրի կարգավորման հետ կապված մանրամասները և դա է նաև պատճառը, որ, օրինակ՝ Մարտակերտի 7 գյուղերի բնակիչներին 1-2 օր առաջ միայն զգուշացնում են իրենց գյուղերը լքելու մասին: նույնը վերաբերում է Ասկերանի և Մարտունու մի քանի գյուղերի:

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը մեզ մոտեցնում են ավելի մեծ ողբերգության, որովհետև նա ոչ միայն ունակ չի բանակցելու, այլ նա արդեն իսկ իրեն սպառել է, ամբողջությամբ հեղինակազրկվել և դուրս մնացել գործընթացներից:

Նիկոլի հեռացումն առաջին հերթին շանս է՝ ներգրավվածություն ապահովելու բանակցային պրոցեսներում, փորձելու չճշգրտված, չկարգավորված հարցերը մեր օգտին լուծել: Նիկոլի դեպքում այդ շանսը չկա: