Ռուսաստանի Դաշնության հումանիտար օգնության առաջին շարասյունը մուտք է գործել Արցախ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել, նախատեսվում է տրամադրել 345 տոննա հումանիտար բեռ

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար օգնության առաջին շարասյունը մուտք է գործել Արցախ:

Այս մասին տեղեկատվությունը և համապատասխան տեսանյութը հրապարակել է РИА Новости-ն՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին:

Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել, նախատեսվում է տրամադրել 345 տոննա հումանիտար բեռ: