Իսկ եթե մենք մենակ չե՞նք, եթե Աստված մեզ հետ է՞... Օրվա խորհուրդը. նոյեմբերի 21

Լսվեց Աստծո հրավերը և Մարիամն ընդունեց այն ամբողջ հոգով, սրտով ու մտքով՝ դառնալով Աստծո աղախինը և Փրկչի մայրն ու փոխելով աշխարհի ընթացքը

Օրվա խորհուրդը. նոյեմբերի 21

«Ի՞նչ կարող է անել մարդը միայնակ»,–հաճախ ենք այս հարցը տալիս։ Իսկ ի՞նչ արեց Ս. Աստվածածինը, ով անփորձ մի աղջիկ էր, Հռոմեական կայսրության հեռավոր մի գյուղից և նշանված էր Հովսեփի հետ։ Կարծես նրա կայնքն արդեն կանխորոշված էր։

Բայց լսվեց Աստծո հրավերը և Մարիամն ընդունեց այն ամբողջ հոգով, սրտով ու մտքով՝ դառնալով Աստծո աղախինը և Փրկչի մայրն ու փոխելով աշխարհի ընթացքը։

Հետևաբար ի՞նչ կարող ենք անել միայնակ...Իսկ եթե մենք մենակ չե՞նք, եթե Աստված մեզ հետ է՞...