Ո՞վ է քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուն

Ծառուկյան․ Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով հարցին՝ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում, Ծառուկյանը պատասխանել է, որ իր համար իշխանության գալն ինքնանպատակ չէ։

«Մենք այսօր ամենավատ անդունդի մեջ ենք և մեզ կփրկի միայն համախմբվածությունը և հանրության կողմից ընդունելի այն թեկնածուն, որը հնարավորություններն ունի, հովանավորվածությունը ունի և կարող է ներկայացնել, թե ինչ քայլեր պետք է կատարի, որ և՛ ժողովուրդը, և՛ ես համոզված լինեմ, երկու ձեռքով կանգնեմ կողքը, աջակից լինեմ այս վիճակից դուրս գալու համար»,-ասել է Ծառուկյանը։

Նա նշել է, որ ինքն անձամբ չի ցանկանում վարչապետ լինել, իսկ թե ով է քաղաքական ուժերի թեկնածուն, Ծառուկյանն ասել է՝ ժամանակը գա, կիմանաք։