Չինական հանդերձանքով դիմակավորված անձանց մեծ մասը չեն հանդիսանում ոստիկանության ծառայողներ. Mediaport

Մանրամասներ

Չինական հանդերձանքով դիմակավորված անձանց մեծ մասը, որոնք կեսօրից բռնությամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին, չեն հանդիսանում ոստիկանության ծառայողներ: Այս մասին տեղեկանում ենք Mediaport-ի տելեգրամյան էջից:

«Այդ հանդերձանքով այս պահին քաղաքում շրջում են քրեական տարրեր, Խաչատուր Սուքիասյանի (Գռզո), Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) և Արտակ Սարգսյանի («Սաս»-ի Արտակ) թիկնապահները, ինչպես նաև Փաշինյանի ամառանոցում հավաքված զինված հրոսակաները, որոնց հրահանգված է դաժան բռնություն կիրառել ցուցարարների դեմ:

Ոստիկանության ծառայողները հրաժարվել են կատարել ընդդեմ Արցախը հանձնողների ակցիա անող հազարավոր քաղաքացիներին բերման ենթարկելու հրահանգը»:

1