Ամենաինտրիգային պահն այն է, որ պատվիրակությունը Երևանից մեկնելու է Բաքու

Կազմից պարզ է, որ այցի նպատակը միջկառավարական, ռազմական, տնտեսական և այլ ոլորտներ է ներառում, և դրան Ռուսաստանում մեծ նշանակություն են տալիս
Live24.am-ը ներկայացնում է

Նոյեմբերի 21-ին մեր տարածաշրջան աննախադեպ կազմով ռուսական պատվիրակություն է այցելում:

Պատվիրակության կազմը տպավորիչ է՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Կազմից պարզ է, որ այցի նպատակը միջկառավարական, ռազմական, տնտեսական և այլ ոլորտներ է ներառում, և դրան Ռուսաստանում մեծ նշանակություն են տալիս:

Սակայն ամենաինտրիգային պահն այն է, որ պատվիրակությունը Երևանից մեկնելու է Բաքու: Վերը թվարկված նպատակներին գումարվում է ևս մի կարևոր, գուցե ամենակարևոր խնդիրն, այն ունի աշխարքաղաքական նշանակություն:

Պատվիրակության կազմից, այցի աշխարհագրությունից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում ամրապնդել է իր ներկայությունը, ինչպես նաև պատվար ստեղծել տարածաշրջանում աշխարքաղաքական փոփոխությունների ձգտող այլ ուժերի առջև, բնականաբար, առաջին հերթին Թուրքիայի:

Նաև կարելի է ենթադրել, որ այցը նպատակ չունի միջամտել Հայաստանի ներքաղաքական խմորումներին: Կարծես թե ավելի գլոբալ խնդիրներ է Ռուսաստանը փորձում լուծել:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան